Հայաստանում մարտի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 175 538 դեպք, որոնցից 165 259-ն` առողջացած, 3 237-ը` մահվան ելքով:

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում փաստացի բուժում է ստանում 6 208 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 757 660 թեստավորում:

Մեկ օրում կատարվել է 2312 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 340 նոր դեպք: Առկա է 163 առողջացած, գրանցվել է 5 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 834 է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest