ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է ՀՀ կառավարության՝ Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF-ի ներկայացուցիչ դադարեցնելու մասին որոշումը:

«Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF ներկայացուցիչ:

Որոշման մասին ՄԱԿ-ի Մշտական Համակարգողը ու UNICEF-ի ներկայացուցիչները տեղեկացվել են»,-նշել է Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ Mediaport  Տելեգրամ- ալիքի տեղեկություններով, սակայն , ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել  հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, ինչի հետևանքով, ՀՀ իշխանությունները նրան հայտարարել են «պերսոնա նոն գրատա»:

Նշենք, որ Մարիան Քլարկ–Հաթինգը ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարությունը ստանձնել է ընդամենը 2020 թ. հուլիսին։ Մինչ այդ՝ 2016–2020 թթ․, որպես ՅՈՒՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչ պաշտոնավարել է Մալայզիայում։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest