Արցախի հարավային թևում (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններ) նախատեսված որոնողական աշխատանքները չեղարկվել են մառախուղի և անբավարար տեսանելության պատճառով: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների  պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ պարզաբանելով,որ նման դեպքում աշխատանքն արդյունք չի տալիս: Եթե եղանակային պայմանները թույլ տան՝ որոնումները կշարունակվեն վաղը՝ մարտի 9-ին:

Զինադադարից հետո մինչև օրս հայտնաբերվել է 1490 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest