Արցախյան 44-օրյա պատերազմից մինչև օրս կատարվել է մոտ 2000 մարմնի փորձանմուշի նույնականացում՝ ԴՆԹ հետազոտության միջոցով:

Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Արդեն շատ փոքրաթիվ փորձանմուշներ ունենք, որոնք սպասում են փորձաքննության»,- ասաց Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե քանի զինծառայողի մարմին է ենթարկվել դատաբժշկական փորձաքննության։

Արձագանքելով դիտարկմանը, թե զինծառայողների ծնողներից ոմանք հայտարարել էին, որ ԴՆԹ անալիզները երբեմն կեղծվում են, Անահիտ Ավանեսյանը նշեց, որ 2-3 բողոք է եղել, որոնք անհատական քննվել են, պարզաբանվել են և որևէ սխալի կամ անվստահության տեղ չի մնացել։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest