«Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը բերման է ենթարկվել ԱԱԾ։ Նախքան բերման ենթարկվելը նրա տանը ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել։ Բեքարյանի փաստաբանի խոսքով՝ ԱԱԾ֊ում հարուցված քրեական գործի շրջանակներում էր իրականացվում խուզարկությունը․ «Խուզարկության թույլտվությունը տրվել էր դատավոր Մանվել Շահվերդյանի կողմից։ Նշում էին,որ գործն առնչվում է պատերազմի օրերին ինչ֊որ կեղծ էջերով կատարված հրապարակումների»։

Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը բերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ), հայտնում է Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանը:

Փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում նաև նշել է, որ ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են Սաղաթելյանի աշխատասենյակը և հարակից երկու այլ աշխատասենյակներ:

«Քիչ առաջ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներն ավարտեցին վստահորդիս՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի աշխատասենյակի և հարակից երկու այլ աշխատասենյակների խուզարկությունը։ Չնայած որ խուզարկվել է երեք աշխատասենյակ, որպես հիմք ներկայացվել է ոչ թե դատարանի, այլ` քննիչի կողմից կայացված որոշում, այսինքն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետի համաձայն` բնակարանին հավասարեցված անձնական աշխատասենյակը խուզարկվել է առանց դատարանի որոշման, ինչը ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտում է», — գրել է Ենոքյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest