Հայաստանում փետրվարի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 154 նոր դեպք, առողջացել է 168 քաղաքացի, մահացել՝ 3-ը: Մեկ օրում կատարվել է 2893 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 676431-ի: 

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168830 դեպք, որոնցից 160838-ն` առողջացած, 3138-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4066 պացիենտ: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան  2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել  այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի թիվը 788 է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest