«Երեխան հոր կուռտկան գրկած է քնում․ Աստված գիտի՝ ինչ տառապանքով ենք ապրում»

197

«Թոռնիկս՝ Դավիթը, անդադար իր հայրիկի անունն է տալիս։ Հենց դուռը թակում են, ասում է՝  հաստատ պապան է, բայց դուռը բացում է ու տեսնում՝ ուրիշ մարդ էր դուռը թակողը։ Երեխան հոր կուռտկան գրկած  է քնում։ Աստված գիտի՝ ինչ տառապանքով  ենք ապրում», — պատմում է տիկին Կիման, որի որդին տասը տարի  է, ինչ զինվորական է և պատերազմի ընթացքում անհետ կորել է Կովսականում։

Տիկին Կիման այսօր թոռան՝ Դավթի հետ եկել էր Կառավարության շենքի մոտ՝ բողոքի ակցիայի, մյուս թոռնիկը փոքր է, նրան հնարավոր չէր բերել: Կառավարության շենքի մոտ փոքրիկ Դավիթը մենակ չէր,  էլի երեխաներ կային, որոնք իրենց  մայրիկների ու հարազատների հետ եկել էին բողոքի ակցիայի մասնացելու՝ «վերադարձրե՛ք  հայրիկիս» գրությամբ պաստառները ձեռքներին։

«Ես այդ մինուճար տղան ունեմ, նրան 28 տարի պահել եմ, մեծացրել, Նիկո՛լ, քո նմանների համա՞ր։ Այսօր ով կանգնի, մեր երեխաներին բերի գերությունից, մենք նրանց կողքին կանգնած կլինենք», — հայացքը կառավարության շենքին ուղղելով ասում է տիկին Կիման։

Որդու հետ վերջին անգամ զրուցել է հոկտեմբերի 20–ին, և մինչև այսօր որեւէ լուր չունի նրանից։ Ադրբեջանական կայքերից մեկում  գերիներին վերաբերող տեսանյութ է տեսել ու  շատ է նմանեցրել իր որդուն, բայց այս կառավարությունը այդպես էլ քայլեր չի ձեռնարկում գոնե գերիների անունները հրապարակելու համար, որ անհետ կորածների ծնողները մի լուր իմանան։

Տիկին Կիման հավելեց՝ պետության կողմից որևէ աջակցություն չկա, պաշտոնյաները նստած են իրենց աթոռներին, նրանց  չի էլ  հետաքրքրում՝ ինչ վիճակում են անհետ կորածների ընտանիքները։

«Մի անգամ դուռը չեն ծեծել,  որ ասեն՝ մենք  երեխայիդ տարել, կորցրել ենք,:Ան են տարել են այդ օրերին թշնամու կողմից արդեն իսկ գրավված տարածք՝  Կովսական (Զանգելան)։ Այս տղաներն իրենց ավտոմատներով այնքան են պայքարել, որ վերջում անտառներն են մտել, բայց  ոչ մեկը չգնաց նրանց հետեւից։

 Ամենքդ մի աթոռի նրա նստել, գումարներ եք ստանում, բարեկեցիկ ապրում եք։ Աղքատի երեխան է գնացել, զոհվել, արյուն է թափել  ձեզ համար։ Ո՞ր մի չինովնիկի տղան է զոհվել, ո՞ր  մեկի տղան է գերության մեջ հայտնվել․․․  Իրենց  երեխաները ջիպերով ման են գալիս։ Երկու մատղաշ երեխային թողած՝ իմ հայրենասեր տղան գնացել է պատերազմ։ Տարած օրվանից աշխատավարձն էլ կտրեցին, չեն ասում՝ այդ  անհետ կորած հայրենասեր տղայի երկու երեխաները ինչպե՞ս պիտի ապրեն», —իշխանություններից  դժգոհում է Կիման։

Հասմիկ Բալեյան