Ազգային ժողովը փակ-գաղտնի քվեարկությամբ Լիլիթ Թադևոսյանին ընտրեց Վճռաբեկ դատարանի նախագահ:

ԱԺ հաշվի հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր: Քվեաթերթիկներից որևէ մեկը անվավեր չի ճանաչվել, ձայները բաշխվել են հետևյալ կերպ. 102 կողմ, 1 դեմ: Պատգամավորները ծափահարություններով շնորհավորեցին Վճռաբեկ դատարանի նոր նախագահին:

Հիշեցնենք, որ Թադևոսյանը զբաղեցնում էր Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը: Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում նրա թեկնածությունը առաջադրել էր ԲԴԽ-ն: Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը թափուր էր 2020 թվականի սեպտեմբերից: Այդ պաշտոնը զբաղեցնում էր Երվանդ Խունդկարյանը, որն այժՄ ՍԴ դատավոր է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest