Արցախում փրկարար-որոնողական աշխատանքների արդյունքում Հադրութի ուղղությամբ հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն: 

Այս մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Փրկարար-որոնողական աշխատանքների արդյունքում երեկ՝ փետրվարի 5-ին, հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն՝ Հադրութի ուղղությունից: Դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի վերջինիս ինքնությունը»,- ասված է գրառման մեջ:

Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում: 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի փետրվարի 5-ը հայտնաբերվել է ընդհանուր 1365 աճյուն:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest