Հայաստանում փետրվարի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 190 նոր դեպք, առողջացել է 358 քաղաքացի, մահացել՝ 7-ը: Մեկ օրում կատարվել է 2580 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 654494-ի: 

Այդ մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167421 դեպք, որոնցից 158693-ն` առողջացած, 3089-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4855 պացիենտ: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան  5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել  այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 777 է:

Pin It on Pinterest