Հայաստանում փետրվարի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք, առողջացել է 281 քաղաքացի, մահացել՝ 4-ը: Հիվանդության նոր դեպքերի փոքր թիվը պայմանավորված է շաբաթ-կիրակի օրերի քիչ թեստավորմամբ: Մեկ օրում կատարվել է 1473 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 649993-ի: 

Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167088 դեպք, որոնցից 157800-ն` առողջացած, 3084-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5435 պացիենտ: 

Pin It on Pinterest