Եվս 5 գերի վռրադառնում է Հայաստան

160

Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան է վերադառնում 5 գերի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Դեկտեմբերի 28–ին Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ ևս 4 հայ գերի էին վերադարձվել Հայաստան: Դեկտեմբերի 23-ի դրությամբ, ըստ Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանի, Ադրբեջանից Հայաստան էր վերադարձել 53 գերի։

Նշենք, որ չի նշվում՝ վերադարձողները զինծառայողներ են, թե քաղաքացիականներ։

Գերիների և զոհվածների մարմինների փոխանակումը սահմանված է նոյեմբերի 9–ի եռակողմ՝ ՀՀ—ՌԴ—Ադրբեջան հայտարարությամբ։