Գործարկվում է ճամփորդային «Ճամփորդում եմ առանց covid 19-ի» ծրագիրը, որի վերաբերյալ Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարություններն ընդունել են որոշումներ։

Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Փետրվարի 1-ից երկկողմ օդային կանոնավոր հաղորդակցությունը կվերսկսվի»- ասա վարչապետը։ Քաղաքացիները պետք է ունենան կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք՝ թռիչքից ամենաշատը 72 ժամ առաջվա։ Սա պիլոտային ծրագիր է, որը կգործի փետրվարի 1-ից մարտի 1-ը ներառյալ:

ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ հաջող կլինի ծրագիրը ու մարտից լիարժեք կգործարկվի:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest