ՀՀ ազգային ժողովը քննարկում է «Իմ քայլը» խմբակցության թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրելու հարցը:  

Ջհանգիրյանի թեկնածությունը ԱԺ նիստում ներկայացրեց Վլադիմիր Վարդանյանը:

Ջհանգիրյանը ծնվել է 1955 թվականին ապրիլի 16-ին Արարատ քաղաքում: 1972-ին ընդունվել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի ցերեկային ուսուցման բաժին՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ, որն ավարտվել է 1977 թվականին՝ ստանալով իրավաբանի որակավորում: 1979-1982 թթ. ստաժավորում է անցել Մոսկվայի ԽՍՀՄ դատախազության  համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում: Ատենախոսությունը պաշտպանել է 1986 թ. ապրիլին ԽՍՀՄ դատախազության համամիութենական ինստիտուտի գիտական խորհրդում, որը նրան միաձայն շնորհել է իրաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1970 թվականից: Աշխատել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի փիլիոսոփայության և իրավունքի ինստիուտի իրավունքի բաժնում որպես ավագ լաբորանտ, կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող, ապա՝ ավագ գիտաշխատող: Աշխատել է նաև ՀՀ արդադարտության նախարարությունում, սկզբում որպես դատական մարմինների վարչության պետ, իսկ 1995 թվականից՝ որպես նախարարի առաջին տեղակալ: 1997-2006 թթ. զբաղեցրել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը, իսկ 2006-2008 թթ.՝ ՀՀ գլխավորի դատախազի տեղակալի պաշտոնը: Ջհանգիրյանը 2012-2017 թթ եղել է նաև ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր՝ ՀԱԿ-ից:

Վարդանյանի խոսքով՝ 2008-ի փետրվարին Ջհանգիրյանը Ազատության հրապարակում բարձրաձայնել է ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ապօրինությունների մասին, ինչի հետևանքով ազատվել է զբաղեցրած պաշտոնից, զրկվել դասային աստիճանից, ենթարկվել քրեական հետապնդման՝ 1 տարի 3 ամիս անցկացնելով անազատության մեջ:

«ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 2019 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ Ջհանգիրյանի նկատմամբ կայացված մեղադրական դատական ակտերը բեկանվել են, վերջինս արդարացվել է, իսկ քրեական գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: 2020-ի հըոկտեմբերի 8-ին ՄԻԵԴ-ի վճռով արձանագրվել են նրա նկատմամբ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1ճին և 5-րդ մասերով, 6-րդ հոդվածի 1-ին մասով և 11-րդ հոդված երաշխավորված իրավունքների խախտումները: 2021-ի հունվարի 21-ին ՀՀ վարչական  դատարանն անվավեր է ճանաչել վերջինիս պաշտոնից ազատելու և դասային աաստիճանից զրկելու մասին հրամանագրերը»,- ասաց Վարդանյանը:

Ջհանգիրյանն ակտիվորեն զբաղվել է նաև գիտակրթական գործունեությամբ: Նա անկուսակցական է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest