Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Լիբանի երկու քաղաքացիների դեմ՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմին մասնակցելու համար, հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի իրավապահ մարմիններում իր աղբյուրները։

Լրատվամիջոցի տվյալներով՝ Հակոբ Աբրահամի Թերզյանը և Հակոբ Խաջիրյանը մեղադրվում են մի շարք ծանր հանցանքներում, այդ թվում՝ ահաբեկչության մեջ։

Թե երբ և ինչ պայմաններում են ձերբակալվել Լիբանանի ազգությամբ հայ քաղաքացիները, ինչպես նաև այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Նրանք մեղադրվում են ահաբեկչության, ապօրինաբար զենք կրելու, սահմանի անօրինական հատման, զինված ուժերի ստեղծման ու այլ հանցանքների մեջ։ Նրանց կալանավորելու համար գործն ուղարկվել է Սաբայիլի շրջանային դատարան։ Չի նշվում, սակայն, թե որտեղ են ձերբակալվել նրանք և արդյո՞ք Ադրբեջանում են։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest