Ադրբեջանում ահաբեկչության մեջ են մեղադրվում Ղարաբաղյան պատերազմին մասնակցած երկու լիբանանահայեր

0
68

Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Լիբանի երկու քաղաքացիների դեմ՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմին մասնակցելու համար, հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի իրավապահ մարմիններում իր աղբյուրները։

Լրատվամիջոցի տվյալներով՝ Հակոբ Աբրահամի Թերզյանը և Հակոբ Խաջիրյանը մեղադրվում են մի շարք ծանր հանցանքներում, այդ թվում՝ ահաբեկչության մեջ։

Թե երբ և ինչ պայմաններում են ձերբակալվել Լիբանանի ազգությամբ հայ քաղաքացիները, ինչպես նաև այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Նրանք մեղադրվում են ահաբեկչության, ապօրինաբար զենք կրելու, սահմանի անօրինական հատման, զինված ուժերի ստեղծման ու այլ հանցանքների մեջ։ Նրանց կալանավորելու համար գործն ուղարկվել է Սաբայիլի շրջանային դատարան։ Չի նշվում, սակայն, թե որտեղ են ձերբակալվել նրանք և արդյո՞ք Ադրբեջանում են։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here