Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 86 միլիոն 959 հազարից: Այս մասին հաղորդում են կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 1 միլիոն 878 հազարից: Ապաքինվել է ավելի քան 61 միլիոն 674 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 21 մլն 579 հազար 641 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 365 հազար 664 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 10 մլն 375 հազար 478-ի, մահերինը՝ 150 հազար 151-ի:

Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 7 հազար 812 հազար 7 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 197 հազար 777 մարդ:

Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է վարակի 3 մլն 308 հազար 601 դեպքով: Այստեղ վերջին մեկ օրում 24 հազար 217 նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 59 հազար 951 մարդ:

Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Միացյալ Թագավորությունն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 2 մլն 774 հազար 479, մահերինը՝ 76 հազար 305:

Տասնյակում են նաև Ֆրանսիան, Թուրքիան, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 1 մլն 261 հազար 903 վարակվածության ընդհանուր, 55 հազար 830 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 233 հազար 879-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 2666 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 82-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 87 հազար 215 է, որից ապաքինվել է 82 հազար 138-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 220-ը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest