Հունվարի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 159798 դեպք, որոնցից 143640-ն` առողջացած, 2836-ը` մահվան ելքով:

Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12635 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 596416 թեստավորում:«Այսպիսով` երեկ կատարվել է 540 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 60 նոր դեպք: Ունենք 285 առողջացած և 8 մահվան դեպք:Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 687 է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest