Մարտական գործողությունների վայրերում այս օրերին շարունակվում են  անհետ կորածների  որոնողական աշխատանքները : Այս մասին տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Որոնողական աշխատանքերի արդյունքում Ֆիզուլիի՝ մարտական գործողությունների Քենդ Հորադիզ և Գյոզագյոզլու տեղամասերից  հայտնաբերվել է ևս 7 զոհված զինծառայողի աճյուն: Ընդհանուր առմամբ առայսօր հայտնաբերվել է 1145 զոհվածի մարմին: Այսօր աշխատանքները շարունակվում են Մարտունու և Ֆիզուլու ուղություններով»,-մանրամասնեց Թադևոսյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest