Հայաստանում դեկտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 582 նոր դեպք, առողջացել է  902 քաղաքացի, մահացել՝ 10:

Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 3 508 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 591 048-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 158 878 դեպք, որոնցից 141 844-ը` առողջացած, 2 807-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13 548 բուժառու: 

Նույն օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 679 է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest