Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է դադարեցնել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները:

Որպես հիմնավորում, «Իմ քայլի» նախագծում նշված է, որ Նաիրա Զոհրաբյանը լինելով Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ես ժեխին հայրենիք չեմ տալու։ Ժեխն իմ երկրում այլևս ոչինչ չի որոշելու: Ու եթե պետք լինի, այո, մինչև կրթական որոշակի ցենզի հասնելը, ժեխին պիտի զրկել որևէ կարգի որոշում կայացնելու և առաջին հերթին՝ ընտրելու իրավունքից: Ու բռնի ուժով տանել կրթելու: Սա այլևս տեսակի կռիվ է՝ ժողովրդի ու ժեխի կռիվ. Ո՞ր տեսակը կհաղթի՝ էնպիսի պետություն էլ կունենանք»։

Խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունը նախագծում նշել է, որ նման բառապաշարով հանդես եկող անձը չի կարող կատարել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները, և, որ նա բազմիցս հանդես է եկել նույն արժեհամակարգային տրամաբանությամբ:

Pin It on Pinterest