Հայաստանում դեկտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 537 նոր դեպք, առողջացել է  1410 քաղաքացի, մահացել՝ 17-ը:

Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 2404 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 570214-ի:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 154602 դեպք, որոնցից 134586-ն` առողջացած, 2673-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16685 պացիենտ: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 658 է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest