ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանից վերադառնում է Երևան, նրա ճանապարհը փակած քաղաքացիները վարչապետին թույլ չեն տվել շարժվել դեպի Գորիս: Այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հիմա համոզվեցի, որ ճանապարհը փակել են, որ ակնհայտ չդառնա, որ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում նույն մթնոլորտն է, ինչ Սիսիանում։ Առավելեւս սգի օրով ուժային գործողությունների չենք գնա։

Վերադառնում ենք Երեւան։ Գորիսին, Կապանին, Քաջարանին, Մեղրիին պարտք եմ մնում մեկ այցելություն։ Խաղաղություն մեր նահատակներին»,- գրել է Փաշինյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest