Այսօր առավոտյան Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը եպիսկոպոսների ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու և աղոթք բարձրացնելու Արցախյան պատերազմում նահատակված քաջորդյաց հոգիների խաղաղության համար։

Ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառը և եկեղեցականներն այցելել են նաև զինվորականների շիրիմներին, կատարել իրենց առանձնական աղոթքը, փոխանցում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Այնուհետև Սուրբ Գայանե վանքում Վեհափառը ներկա է գտնվել Սուրբ Պատարագին, որի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի, զոհված հերոսների համար կատարվել է հոգեհանգստյան արարողություն։

Արարարողությունից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսն իր խոսքն է ուղղել հոգևոր դասին, ներկա բարեպաշտ հավատացյալներին և համայն հայ ժողովրդին։Դեկտեմբերի 19-ից Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է՝ ի հիշատակ Ղարաբաղյան պատերազմում զոհվածների։

Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ՝ այսօր հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կատարվել է հոգեհանգստյան արարողություն՝ Արցախյան պատերազմում նահատակվածների հոգիների խաղաղության համար։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest