Հայաստանում դեկտեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 153 825 դեպք, որոնցից 132 532-ն` առողջացած, 2630-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 18 011 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 566 746 թեստավորում:

Ինչպես հաղերդում են ՀՀ առողջապահության նախարարությունից, դեկտեմբերի 19-ին կատարվել է 2 563 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 652 նոր դեպք: Կա 601 առողջացած և 14 մահվան դեպք:

Այդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 652 է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest