Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է:

Դեկտեմբերի 19-ին ժամը 13:00-ին տեղի կունենա հիշատակի սգո երթ Հանրապետության հրապարակից «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս օրերին կլինեն հիշատակի այլ միջոցառումներ:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ դեկտեմբերի 19-ին լրանում է ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը և այս կապակցությամբ դեկտեմբերի 19-ից ՀՀ-ում եռօրյա սուգ կհայտարարվի, նաև կկազմակերպվի հիշատակի երթ՝ Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով, որ դեկտեմբերի 19-ին լրանում է 44-օրյա պատերազմի զինադադարի 40-րդ օրը՝ ՀՀ վարչապետի հետ պայմանավորվել ենք Արցախի և Հայաստանի Հանրապետություններում այդ օրվանից հայտարարել եռօրյա սուգ՝ ոգեկոչելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը»:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest