Րոպեներ հետո Երևանում վայրէջք կկատարի հայրենիք վերադարձող չորս տասնյակից ավելի գերիներին տեղափոխող օդանավը, հայտնում է Արցախի նախագահը:

Արայիկ Հարությունյանը նշում է, որ ինքը և նրանց հարազատները կդիմավորեն հայրենիք վերադարձողներին:

«Անհայտ կորած մեր բոլոր հայրենակիցների ճակատագրերի պարզումը, ողջ մնացած բոլոր զինծառայողներին ու քաղաքացիներին վերադարձնելը, զոհվածների մարմինները գտնելն ու հարազատներին փոխանցելը շարունակում են մնալ մեր օրակարգի ամենահրատապ հումանիտար հարցերը», — գրում է նա իր ֆեյսբուքյան էջում:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest