ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց:

Կառավարության բակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները փորձում են մտնել Կառավարության շենք, իսկ ոստիկանները պատ են կազմել շենքի դիմաց և թույլ չեն տալիս։

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ իրենք եկել են դիրքերից և բացատրություն են պահանջում Փաշինյանից՝ ինչու հանձնեց Արցախի տարածքները։

«Փաշինյանը Կառավարության շենքն ավելի ամուր է պահում, քան Շուշին, Քարվաճառը։ Նա թուրքի առաջ ծնկի եկած վարչապետ է։ Նա ամբողջ պատերազմն այնպես վարեց, որ եկավ ամսի 9-ը եւ ստորագրեց այդ խայտառակ պայմանագիրը։ Մենք բացատրություն ենք ուզում իրենից»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրանք շեշտեցին, որ ցանկանում են Փաշինյանին ներկայացնել՝ երկրում ինչ իրավիճակ է։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest