ՀՀ կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2020 թվականի  հոկտեմբերի  8-ի վճռի համաձայն` դիմումատուին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում կվճարի 5 հազար եվրոյին համարժեք դրամ՝ սահմանված արդարացի հատուցման համար: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2020 թվականի հոկտեմբերի 8-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2021 թվականի հունվարի 8-ն է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest