Սահմանադրական դատարանը (ՍԴ) Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի ՍԴ դիմումի հիման դրա՝ 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունը կսկսի 2021 թվականի մարտի 23-ին՝ ժամը 11.00-ին:

Որոշման տեքստը տեղադրված է ՍԴ պաշտոնական կայքէջում։

Գործով զեկուցողներ են նշանակվել Սահմանադրական դատարանի դատավորներ Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանը, Արթուր Վաղարշյանը:

ՍԴ հունիսի 22-ի որոշմամբ, հարցը պետք է քննվեր 2020-ի հուլիսի 7-ին, սակայն մինչ այդ ուժի մեջ մտան Ազգային ժողովի ընդունած սահմանադրական փոփոխությունները, որոնցով Հրայր Թովմասյանը այլևս ՍԴ նախագահը չէր, իսկ ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի ու Հրանտ Նազարյանի լիազորությունները դադարեցվեցին

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest