Հայաստանում դեկտեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 142928 դեպք, որոնցից 119147-ն` առողջացած:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20812 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 2302 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 532527 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 584 նոր դեպք և 1498 առողջացած։ 

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2372 (ավելացել է ևս 28-ով) դեպք: Արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 597 է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest