Ադրբեջանում գերության մեջ հայտնված անձանց մի մասին հնարավորություն է տրվել զանգահարել իրենց ընտանիքի անդամներին։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը` խոսելով Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների արդյունքների մասին։

«Իհարկե, սա նաև նպաստում է, որ միջոցներ ձեռնարկվեն գերիների փոխանակման ուղղությամբ։ Սրանք նախնական գանգատներ են, հրատապ անհետաձգելի միջոցներ են, որոնք նախորդում են հիմնական գանգատներին։ Գերիների նկատմամբ խոշտանգման, բռնության դեպքերով հանդես կգանք առանձին դիմումով»,- ասաց Զեյնալյանը։

Նա հավելեց նաև, որ առաջիկայում մամուլի հաղորդագրություն կտարածեն, որում ամփոփ կներկայացնեն գերիների մասով ՄԻԵԴ-ի որոշումների արդյունքները։

Առավել մանրամասն՝ այստեղ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest