Ընդդիմադիրներ շարունակում են փողոցներ փակել. կան բերման ենթարկվածներ

208

«Նիկոլ, դավաճան», «առանց Նիկոլ Հայաստան» վանկարկելով՝ ընդդիմադիրներն անցնում են Երևանի փողոցներով, պարբերաբար փակում խաչմերուկներն՝ այդ կերպ խցանումներ առաջացնում։ Ինչպես և խոստացել էին, նրանք բողոքի խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացնում՝ վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Նրանք հայտարարել են, որ ակցիաներն այսօր իրականացնելու են մինչև 17։00-ն։

Նշենք, որ ցուցարարների հետևից մեծ թվով ոստիկանականներ են շրջում, արդեն կան բերման ենթարկվածներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր՝ դեկտեմբերի 8-ին, անհնազանդության ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 34 քաղաքացի։ 

Ցուցարարները մինչև այսօր ժամը 12։00-ը հեռանալու վերջնաժամկետ էին տվել Փաշինյանին։ Վերջինս չհեռացավ, ընդդիմադիրներն էլ դիմեցին բողոքի գործողությունների։