Սահմանադրական դատարանը (ՍԴ) քննության է ընդունել սահմանադրական փոփոխությունների գործընթացն առ ոչինչ համարելու մասին «Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ) և «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցությունների պատգամավորների դիմումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Տեղեկացնում եմ, որ Ազգային ժողովի պատգամավորների 1/5-ի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումն ընդունվել է քննության։ Դատաքննության օր է նշանակվել 2021թ. փետրվարի 09-ը, 11։00։ Դատարանը որոշել է դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով։ Որպես պատասխանող կողմ՝ ներգրավված են Հանրապետության նախագահը, Ազգային ժողովն ու կառավարությունը», — գրել է Մարուքյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest