ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ զետեղեց և հարգանքի տուրք մատուցեց Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։ 

1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին նաև Ազգային ժողովի պատգամավորները:

«Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշակոթողի մոտ հոգևոր դասի ներկայացուցիչները աղոթք հնչեցրին զոհերի հոգիների հանգստության համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ զրույց ունեցավ հավաքված գյումրեցիների հետ, որոնք հայտնեցին իրենց աջակցությունը վարչապետին:

Հարգանքի տուրքի արարողությանը ներկա էին նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest