Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում, ըստ պաշտոնական տվյալների` ադրբեջանական կողմն ունեցել է մարդուժի 2783 կորուստ: Այս մասին հայտնել է երկրի Պաշտպանության նախարարությունը:

«Զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի 2783 զինծառայող»,- ասված է հաղորդագրությունում:

Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների արդյունքում նոյեմբերի 8- դրությամբ, ըստ հայկական կողմի տվյալների`Ադրբեջանն ունեցել է կենդանի ուժի 7630 կորուստ, հակառակորդը կորցրել է ընդհանուր առմամբ 264 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 784 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest