ՌԴ պաշտպանության նախարարությունը Ստեփանակերտում դաշտային հոսպիտալ է տեղակայել:

ՌԴ ՊՆ կայքը տեղեկացնում է, որ նախօրեին հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը Երևանից տեղափոխվել է Ստեփանակերտ:

Շարասյանն ուղեկցել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պարեկային խմբերը և ռազմական ոստիկանությունը:

Ռազմական հոսպիտալի մոդուլները տեղակայվել են Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում:

Հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումները կսպասարկեն ռուս խաղաղապահներին, ինչպես նաև կտրամադրեն անհրաժեշտ բժշկական  օգնություն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ բժշկական ստորաբաժանումը կարող է տեղավորել մինչև 40 հոգու: Առաջին ստորաբաժանման կազմում ժամանել է 60 մասնագետ, այդ թվում՝ զինվորական վիրաբույժներ, անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, թերապևտ ու հակահամաճարակաբան:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest