ՌԴ պաշտպանության նախարարությունը Ստեփանակերտում դաշտային հոսպիտալ է տեղակայել:
ՌԴ ՊՆ կայքը տեղեկացնում է, որ նախօրեին հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը Երևանից տեղափոխվել է Ստեփանակերտ:
Շարասյանն ուղեկցել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պարեկային խմբերը և ռազմական ոստիկանությունը:
Ռազմական հոսպիտալի մոդուլները տեղակայվել են Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում:
Հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումները կսպասարկեն ռուս խաղաղապահներին, ինչպես նաև կտրամադրեն անհրաժեշտ բժշկական օգնություն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ բժշկական ստորաբաժանումը կարող է տեղավորել մինչև 40 հոգու: Առաջին ստորաբաժանման կազմում ժամանել է 60 մասնագետ, այդ թվում՝ զինվորական վիրաբույժներ, անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, թերապևտ ու հակահամաճարակաբան:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: