Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը բավարարել է պաշտպանների դիմումները և որոշում է կայացրել կիրառել հրատապ միջոց:

Աս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

«Գերության մեջ հայտնված անձինք են՝ Վահե Առաքելյանը,Հայկ Արևշատյանը,Մելքոն Հովհաննիսյանը,Արտակ Ստեփանյանը,Նաիրի Ղուկասյանը,Էրիկ Խաչատրյանը, Ռոբերտ Վարդանյանը, Նարեկ Սիրունյանը, Կարեն Մանուկյանը, Արայիկ Գալստյանը, իսկ ձերբակալված քաղաքացիական անձինք են Ջոնիկ Թևոսյանը, Էդվարդ և Արեգա Շահգելդյանները:

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ:

Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչև նոյեմբերի 30-ը և դեկտեմբերի 4-ը»,- գրել է Զեյնալյանը:

Pin It on Pinterest