Եվրոխորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

147

Եվրոխորհրդարանը նոյեմբերի 26-ին Կիպրոսի առափնյա Վարոշա քաղաքի վերաբերյալ բանաձև է ընդունել, որով կոչ է անում Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել քաղաքի մասնակի վերաբացման համար, ինչը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը։ 

Բանաձևում նշված է, որ Եվրոխորհուրդը պետք է պահպանի իր միասնական դիրքը և «գործողություններ ձեռնարկի ու խստորեն պատժամիջոցներ կիրառի» Թուրքիայի նկատմամբ՝ ի պատասխան վերջինիս «անօրինական գործողությունների»։

Բանաձևն ունի խորհրդատվական բնույթը և պատժամիջոցների վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի Եվրամիության խորհուրդը։
Դեկտեմբերի 10-11-ին ԵՄ անդամ պետությունների ղեկավարները կքննարկեն Թուրքիայի հետ հարաբերությունների հարցը։