Նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 130870 դեպք, որոնցից 103055-ը` առողջացած, 2068-ը` մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը 519 է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25228 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 498951թեստավորում:

Այսպիսով` նոյեմբերի 26-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 1785 դեպք, 28 մարդ մահացել է։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Նախօրեին կատարվել է 4383 թեստավորում։

Pin It on Pinterest