Գլխավոր դատախազությունը բողոքարկել է ընդդիմադիր գործիչներ Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի և Աշոտ Ավագյանի վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումները, որոնցով մերժվեցին Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունները նրանց կալանավորելու վերաբերյալ։

Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ չորրորդ գործչի՝ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի վերաբեյալ որոշումը ստանալուց հետո կքննարկեն բողոքարկելու հարցը։

ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՀԿ խորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյանի, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի և ՀՅԴ անդամ, արվեստագետ Աշոտ Ավագյանի նկատմամբ՝ իշխանության յուրացումը և վարչապետի սպանությունը նախապատրաստելու համար։

Նրանք չեն ընդունում մեղադրանքը՝ հայտարարելով քաղաքական հետապնդման մասին։

ԱԱԾ-ն շաբաթ օրը հրապարակեց հեռախոսային մի ձայնագրություն, որտեղ, ըստ իրավապահների, խոսում են այս գործով մեղադրյալներ Վահրամ Բաղդասարյանը, Աշոտ Ավագյանը և Աշոտ Մինասյանը։

Ըստ ԱԱԾ-ի, նրանք քննարկումներ են ունեցել առգրավված զենքի օգտագործման և նպատակի մասին։

Հրապարակված հատվածում խոսում են ՀՀԿ խորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյանը, Աշոտ Ավագյանը և Աշոտ Մինասյանը։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև նոյեմբերի 9-ին ստորագրված՝ պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությունից հետո, հիշեցնենք, ընդդիմությունը նախաձեռնեց հանրահավաքներ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest