Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1385-ով՝ հասնելով 126 հազար 224-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 21 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1261-ով և հասել 94 հազար 90-ի:

Ըստ նույն աղբյուրի` իրականացվել է 3 հազար 436 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 487 հազար 88-ի:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Նման դեպքերի թիվը 501 է:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1952-ի:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 29 հազար 681 մարդ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest