Սպավում է, որ նոյեմբերի 16-ին կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ, և այն կգործի անխափան: Այս մասին խորհրդարանում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով  «Իմ քայլը»-ի պատգամավոր Հայկ Սարգսյանի հարցին: 

Վարչապետի խոսքով՝ ինչպես ամեն օր, այսօր առավոտյան էլ հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ: «Եվ ուրախ եմ արձանագրել, որ բնակչության վերադարձի բավականին լավ տեմպ է սկսում արձանագրվել՝ իհարկե այն նշաձողի սահմաններում, որ մենք ունենք: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ամեն օր վերադարձողների թիվը գերազանցել է 1000-ը, տեմպը աճում է»,-ասաց Փաշինյանը: 

Առաջիկա ամենակարևոր անելիքն է աջակցել, որ արցախցիները վերադառնան Արցախ։ Ում տները վնասված են, կվերականգնվեն, ենթակառուցվածքները կվերականգնվեն, տնտեսությունը կսկսի աշխատել: Փաշինյանը շեշտեց, որ դա ամենակարևոր անելիքն է, որի ոււղղությամբ ՀՀ և Արցախի կառավարությունները պետք է կենտորանան: Նա կարևորեց նաև այս գործընթացքում կամավորների ներգրավվումը: «Սպասվում է, որ առաջիկա օրերին, թերևս հենց այսօր կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը՝ դեպի Ստեփանակերտ, և այն կգործի անխափան»,-ասաց վարչապետը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest