Հայկական կողմի համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը նոր սրությամբ և նոր կարևորությամբ պետք է դրվի բանակցային գործընթացի հիմքում:

Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առցանց ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե ո՞րն է բանակցություններում իր սեփական կետը:

«Պետք է վերլուծենք և ձևակերպենք այն օրակարգը, որ այսօր մենք ունենք այսօրվա իրավիճակի շուրջ, և պետք է սպասարկենք այդ օրակարգը՝ մասնավորապես կենտրոնանալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի վրա: Ամենակարևոր խնդիրն այն է, որ ԼՂ ժողովուրդը պետք է ապրի Լեռնային Ղարաբաղում, և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մեզ համար նոր սրությամբ և նոր կարևորությամբ պետք է դրվի բանակցային գործընթացի հիմքում»,-ասաց Փաշինյանն ու հավելեց՝ ինչպես նաև հումանիտար, կոմունիկացիոն հարցերը, տրանսպորտային և այլ հարցերը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest