Մակրոնը և Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման հարցը

0
24

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանյուել Մակրոնը հեռախոսով քննարկել են ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ համաձայնության արդյունքում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման հարցը:

Ռուսաստանի ղեկավարը ֆրանսիացի գործընկերոջը պատմել է Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների տեղակայման ընթացքի մասին:

«Վլադիմիր Պուտինը տեղեկություններ է փոխանցել միջնորդական ակտիվ ջանքերի՝ շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում խաղաղապահներ տեղակայելու մասին, ինչը թույլ է տվել դադարեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից»,- ասվում է Կրեմլի հրապարակած հաղորդագրությունում:

Ռուսաստանի նախագահը Ֆրանսիայի նախագահին ասել է, որ «իրավիճակը տարածաշրջանում հիմնականում կայունացել է»:

Երկու նախագահները քննարկել են նաև փախստականների ապահով վերադարձի կազմակերպման, ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաև քրիստոնեական եկեղեցիների պահպանման անհրաժեշտությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here