Երևանի Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցավ հանուն հայրենիքի նահատակված քաջերի հիշատակին նվիրված մոմավառություն։ Քացաքացիները մոմերով Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի մատենադարան: Երթի մասնակիցներից ոմանք գլխավերևում պահել էին մեր հերոսների լուսանկաիներնը: Երթի ընթացքում հնչեցին մեր քաջերի անունները, որոնք զոհվեցին հանուն մեզ ու մեր հայրենիքի:

Մատենադարանի մոտ տեղի ունեցավ խոնհարումի ոգեկոչման արարողությունը, քաղաքացիները պատվանդաններին դրեցին մոմերն ու հերոսների լուսանկաիները, ապա մատուցվեց հոգեհանգստի կարգ։

Նշենք, որ մոմավառության կազմակերպիչները ընդդիմադիր 17 կուսակցություններն են:

Pin It on Pinterest