ԱՄՆ սենատոր Էդ Մարքին անդրադարձել է Հարավային Կովկասում Թուրքիայի գործողություններին, այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։

Սենատորը, մասնավորապես, նշել է, որ ԱՄՆ-ն թույլ է տվել Թուրքիային Հարավային Կովկասում զավթումներ իրականացնել։

«Սա բիծ է ԱՄՆ վարչակազմի վրա, քանի որ նրանք թույլատրեցին նախագահ Թրամփի ընկեր Էրդողանին հողային զավթում կազմակերպել Հարավային Կովկասում և ծաղրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը»,- նշել է ամերիկացի սենատորը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest