Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին փակ խորհրդակցության շրջանակում տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ ձեռք բերված համաձայնագրի մասին.  ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպությունում սեփական աղբյուրը:

«Ռուսաստանն այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հայտնել է Մոսկվայի, Բաքվի և Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի շուրջ ձեռք բերված համաձայնագրի մասին», – ասել է  աղբյուրը՝ նշելով, որ հանդիպումն անցել է փակ ձևաչափով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին: Ռուսաստանի ղեկավարի խոսքով ՝ ադրբեջանական և հայկական կողմերը կմնան իրենց գրաված դիրքերում, իսկ տարածաշրջանում ռուսական խաղաղապահներ կտեղակայվեն:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest