Ադրբեջանի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքով կան վիրավորներ։ Այս մասին տեղեկացավ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
«Խաղաղ բնակավայրերի և բնակչության ուղղությամբ չթույլատրվող զինատեսակներից կրակ բացելը` ռազմական հանցագործություն է։
Ստեփանակերտն այս պահին դարձյալ թշնամու թիրախում է։
Արցախի մայրաքաղաքը հրթիռակոծվում է։ Խաղաղ բնակչության շրջանում կան վիրավորներ։
ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները տարբեր հասցեներում կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: